Էն մեր ընգերոջս կասեմ, մեր պատգամավորին՝ Մարտուն Գրիգորյան․ ընտրակաշառքի դեպք՝ ԲՀԿ-ից

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի կողմից Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և որպես ընտրակաշառք այլ ծառայություններ մատուցելու տարբեր դեպքերի մասին։ Այս մասին տեղեկացնում  են Հակակոռուպցիոն կոմիտեից:


 

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։


 

Մանրամասները՝ տեսանյութում: