Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու այսօրվա նիստին։
Խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ ավագանու նիստին չմասնակցելու պատճառներից մեկը մեր խմբակցության կողմից ներկայացված սուբվենցիոն հայտերի առաջարկների մերժումն ու նիստերի օրակարգում չներառելու արատավոր քաղաքականությունն է, ինչը սակայն բնավ զարմանալի չէ, նաև հաշվի առնելով վերջին բացահայտումները և հանրության մոտ արդեն հստակ ձևավորված ընկալումը, որ Գյումրու կառավարումը ստանձնած միավորների համախումբը ուղիղ վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության անվտանգությանն ու ինքնիշխանությանը, իսկ նմանատիպ իրավիճակում սպասելը, որ այս մարդիկ ի վիճակի են թեկուզ իրենց քաղաքի համար մի դրական բան անել՝ միամտություն կլինի։
«Եռագլուխ դաշինքը ներկայացնող 4 ուժերը Գյումրիում պատասխանատվություն են ստանձնել կառավարում իրականացնելու ու ակնհայտորեն ձախողել են թե՛ Գյումրու կառավարման, և թե՛ իրենց վերադասների համար համապետական ընտրություններում հաղթանակ ապահովելու գործում։
Եռագլուխ դաշինքի ներկայացուցիչների գնահատականը գյումրեցին տվել է հունիսի 7-ին։
Իր գնահատականը գյումրեցին տվել է նաև մեզ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 50%-ից ավելի ձայն տալով։
Գյումրու և գյումրեցու շահերն արհամարհող, Գյումրին փաստացի ճգնաժամի առաջ կանգնեցրած ուժերը պետք է հեռանան»,- ասվում է հաղորդագրության մեջ: