Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Գլենդել քաղաքում պատմական նշանակության նշանակություն է տեղի ունեցել․ քաղաքի ոստիկանության ղեկավար է նշանակվել Ռոբերտ Ուիլյամը՝ դառնալով Գլենդելի պատմության մեջ առաջին հայազգի ոստիկանապետը։ Նրա նշանակման մասին պաշտոնապես հայտարարվել է հունիսի 23-ին։
Ուիլյամի խոսքով՝ հայկական ինքնությունը մշտապես կարևոր դեր է ունեցել իր կյանքում, թեպետ ինքը հայկական ազգանուն չունի։
«Հայրս ասորի և հայ է, մայրս՝ հայ։ Մեր տանը մենք միայն հայերեն ենք խոսել»,- նշել է նորանշանակ ոստիկանապետը։