Դավիթ Համբարձումյանի տնային կալանք խափանման միջոցը վերացվեց

Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը բեկանվեց և ուղարկվեց դատարան՝ նոր քննության։ Նման որոշում կայացրեց վերաքննիչ քրեական դատարանը՝ Հարություն Պետրոսյանի նախագահությամբ։


Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը վերացվեց, սահմանվեց վարչական վերահսկողություն, և Համբարձումյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։