Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն հայտարարել է, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
X-ի իր միկրոբլոգում Գրոնոն տեղեկացրել է, որ Բաքվում կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերությունները, տրանսպորտային և լոգիստիկ հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը՝ ԵՄ բարձր մակարդակի առաջիկա շփումներից առաջ։
«Մեր քննարկումները կենտրոնացած էին տարածաշրջանային զարգացումների, Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերությունների, տրանսպորտային և լոգիստիկ հնարավորությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի, և՛ ՀՀ-ում, և՛ Ադրբեջանում ԵՄ բարձր մակարդակի առաջիկա շփումներից առաջ կայանալիք հարցերի վրա»,- գրել է նա։
Գրոնոյի խոսքով՝ կողմերը համաձայնել են երկու երկրների միջև երկարատև խաղաղության ճանապարհին ձևավորված դրական դինամիկան պահպանելու կարևորության հարցում։
«Եվրամիությունը կշարունակի աջակցել այս գործընթացին»,- նշել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ հավելելով, որ ուրախ է կրկին այցելել Բաքու և հանդիպել ադրբեջանցի գործընկերների հետ։