Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց քննարկման առարկա չդարձնել
դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը ՍԴ-ում
հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7
քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությանը։
Սահմանադրական դատարանի դատավորներից ոչ ոք նրանց մասնակցության
անհնարինության հարց չբարձրացրեց․ «Բոլոր
այն հանգամանքները, որոնք այստեղ նշվեցին, մանրակրկիտ քննարկման առարկա են հանդիսացել
ՍԴ-ում։ Սահմանադրական դատարանի աշխատակարգային
նիստի ընթացքում շատ ավելի հանգամանքներ են քննարկվել, քան այստեղ քննարկվեց։
Այն հանգամանքները, որ նույնական են դատավոր Վարդանյանի, դատավոր
Զեյնալյանի, և դատավոր Սաֆարյանի, նույնական չեն, գրեթե ոչ մի առումով են համընկնում,
գուցե ընդհանուր՝ առնչվածությունը քաղաքականության հետ»,- ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։