Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ղրիմի և Սևաստոպոլ քաղաքի «իշխանությունները» որոշում են կայացրել տնտեսական հարցերի լուծման համար սահմանել արտակարգ դրության տարածաշրջանային ռեժիմներ. այս մասին հայտնել է հանրապետության «ղեկավար» Սերգեյ Ակսյոնովը:
Նշվում է, որ այս որոշումն ընդունվել է առաջին հերթին «տնտեսական բնույթի հարցերի կանոնակարգման» համար:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի լայնամասշտաբ հարձակումների ֆոնին բռնակցված Ղրիմում առաջացել է վառելիքային լուրջ ճգնաժամ, ինչպես նաև խնդիրներ էլեկտրա- և ջրամատակարարման հետ կապված: