Լուկաշենկոն շտապ մեկնել է Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնել է Մոսկվա, որտեղ արդեն այսօր՝ ուրբաթ օրը, հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. այս մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը մոտ կանգնած Пул Первого տելեգրամյան ալիքը:


«Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այսօր կկայանա հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ», - ասված է հաղորդագրության մեջ:


Նախատեսվում է, որ պետությունների ղեկավարները կքննարկեն բելառուսա-ռուսական համագործակցության օրակարգի առանցքային հարցերը, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում:


Նշենք, որ այցի մասին նախապես հայտարարված չէր: