«Թող սա նախազգուշացում լինի». ո՞ր որոշման համար է Թրամփը պատրաստվում «պատժել» եվրոպացիներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպական երկրներին սպառնացել է դեպի Միացյալ Նահանգներ իրենց արտահանման համար նոր բարձր մաքսատուրքերի սահմանմամբ՝ ամերիկյան ընկերությունների թվային ծառայությունների հարկման դեպքում: Այս մասին ԱՄՆ առաջնորդը գրել է Truth Social սոցիալական ցանցում:


«Եվրոպական շատ երկրներ քննարկում են ամերիկյան ընկերությունների համար թվային ծառայությունների հարկի սահմանումը: Նրանցից մի քանիսն արդեն մոտ են դրա փաստացի ներդրմանը: Թող այս հայտարարությունը նախազգուշացում լինի. ցանկացած երկիր, որը կսահմանի նման հարկ, անմիջապես կբախվի ԱՄՆ մատակարարվող բոլոր ապրանքների համար 100 տոկոսանոց մաքսատուրքի սահմանմանը: 


Այս սակագները կփոխարինեն այդ երկրների հետ առևտրային համաձայնագրերին՝ անկախ նրանից՝ դրանք արդեն ուժի մեջ են մտել, թե միայն ստորագրվել են: Բացի այդ, եթե նրանք սկսեն վերոհիշյալ հարկը գանձել ամերիկյան ընկերություններից, 100 տոկոսանոց մաքսատուրքերը կսահմանվեն անհապաղ»,- հայտարարել է Թրամփը: