«Հարց ունեք՝ զանգահարեք, բայց բռնությանը ուժով կպատասխանենք». Վենսը արձագանքել է Իրանին հասցված հարվածներին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Իրանի հետ քննարկել փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ տարաձայնությունները, սակայն մտադիր է բռնությանը պատասխանել ուժով:


Այս մասին Վենսը գրել է X սոցիալական ցանցում:


«Իրանը ստորագրել է հրադադարի մասին համաձայնագիրը: Մենք պահպանում ենք այն, բայց եթե նրանք տարաձայնություններ ունեն փոխըմբռնման հուշագրի կատարման վերաբերյալ, կարող են զանգահարել: Բայց բռնությանը ԱՄՆ-ն պատասխանելու է բռնությամբ»,- նշել է նա:


Այսպիսով, փոխնախագահը մեկնաբանել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (ՍԵՆՏԿՈՄ) հայտարարությունը՝ Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա կատարված հարձակմանն ի պատասխան Իրանի տարածքին հարվածներ հասցնելու մասին:


Հիշեցնենք, որ ավելի վաղ ՍԵՆՏԿՈՄ-ը հայտարարել էր, որ ամերիկյան ավիացիան հարվածներ է հասցրել իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստներին, ինչպես նաև ափամերձ ռադիոլոկացիոն օբյեկտներին: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հունիսի 25-ին Իրանը կամիկաձե-դրոններով հարձակվել էր Սինգապուրի դրոշի ներքո նավարկող «M/V Ever Lovely» բեռնատար նավի վրա: