Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է համացանցում տարածված կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյնի եղբոր՝ Կարեն Կարապետյանի ծովափնյա հանգստի լուսանկարներին։


«Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը։


2018թ-ից հետո ընդդիմությունը պայքարում է այս կերպ․ մարդկանց հանում են փողոց, իրենք մեկնում են ծովափնյա հանգստի։


Ինչ-որ մեկ դեռ կասկածու՞մ է, որ ազնիվ պայքար են մղում»,- գրել է նա։