Գերմանիայում օդի ջերմաստիճանը հասել է ռեկորդային 41,3 աստիճանի. Բեռլինի փողոցներում ջրցաններ են աշխատում

Բեռլինում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել՝ անցորդներին անոմալ շոգից փրկելու համար: Մեքենաները զովացուցիչ ջուր են ցանել փողոցներում, որտեղ մարդիկ փորձում էին պատսպարվել տապից:


Սկզբում ջրցանները աշխատել են Բրանդենբուրգյան դարպասների մոտ: Այնուհետև տեխնիկան ուղարկվել է Պոտսդամի հրապարակ և կենտրոնի այլ մարդաշատ շրջաններ: Euro Weekly News-ի տվյալներով՝ օրվա կեսին ոստիկանությունն արդեն ծախսել էր մոտ 9 հազար լիտր ջուր: Դրանից հետո մեքենաներն ուղարկվել են վերալիցքավորման, որպեսզի շարունակեն պարեկությունը:


Գերմանիայի մայրաքաղաքում շոգը գերազանցել է նախկին ռեկորդները: Գերմանական օդերևութաբանական ծառայության (DWD) տվյալներով՝ երկրում օդի ջերմաստիճանը հասել է 41,3 աստիճանի: Տապի պատճառով բացօթյա լողավազաններն արագորեն գերլցվել են։ Որոշ վայրերում այցելուների մուտքը դադարեցրել են թույլատրել արդեն իսկ կեսօրին, իսկ մուտքերի մոտ գոյացել են երկար հերթեր: