Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանը չի բացահայտի, թե որ երկրներից է մտադիր վառելիք գնել։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Նրա
խոսքով՝ Ռուսաստանը բանակցություններ է վարում այլ երկրների հետ
նավթամթերքի հնարավոր ներմուծման վերաբերյալ, սակայն չի բացահայտի, թե կոնկրետ որ
երկրների մասին է խոսքը։
Պեսկովը ընդգծել է, որ Ռուսաստանը վառելիք
կներմուծի, եթե պայմանավորվածություններ ձեռք բերվեն
«ընդունելի գների» շուրջ։
«Սա ևս մեկ քայլ կլինի շուկայի
կայունացման ուղղությամբ, որպեսզի թույլ չտրվի պահանջարկի նման կտրուկ աճ»,- նշել է Կրեմլի մամուլի քարտուղարը։