Քաղաքացիակենտրոն լրատվություն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է անցկացրել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասի գլխավորած պատվիրակության հետ:
Բանակցություններն անցկացվել են Անկարայի Նախագահական համալիրում՝ փակ դռների հետևում:
Թուրքական կողմից հանդիպմանը ներկա են եղել նաև արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթին Դուրանը և արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը: