Ռուսաստանի կառավարությունն իր կարգադրությամբ փակել է Լատվիայի, Ֆինլանդիայի և Էստոնիայի հետ ՌԴ պետական սահմանի մի քանի երկաթուղային անցակետեր: Նախարարների կաբինետի փաստաթղթում նշվում է, որ դրանց թվում են, մասնավորապես, «Սանկտ Պետերբուրգ - Ֆինլանդսկի»-ն և Վիբորգը:
ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է Ռիգային, Տալլինին և Հելսինկիին ծանուցել Մոսկվայի կողմից ընդունված որոշման մասին, որն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից: Կառավարության կողմից սահմանված անցակետերով ժամանակավորապես կասեցվում է «անձանց, տրանսպորտային միջոցների, ապրանքների և բեռների տեղաշարժը»:
Փակված անցակետերի թվում են նաև կարելական Վյարտսիլյան ու Լյուտյան, լենինգրադյան Սվետոգորսկը (բոլորը՝ ֆիննական սահմանին), Պեչորի-Պսկովսկիեն՝ Էստոնիայի հետ սահմանին, և Պսկովի մարզի Պիտալովոն՝ Լատվիայի հետ սահմանին: