Ռուսաստանցիների 60 տոկոսը համարում է, որ իրենց քաղաքում կամ տարածաշրջանում տնտեսական վիճակը վատթարանում է։ Այս մասին է վկայում ամերիկյան հետազոտական Gallup ընկերության կողմից անցկացված հարցումը, որն իրականացվել է 2026 թվականի մարտից մինչև մայիս։
Սա առավելագույն ցուցանիշն է վերջին 20 տարվա ընթացքում
(ընկերությունը նմանատիպ հարցումներ է անցկացնում 2006 թվականից)։ Նախորդ
ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են 2020 թվականին (45%) և 2021 թվականին (50%)՝
կորոնավիրուսի համավարակի ժամանակ։
2026
թվականի հարցման համաձայն՝ հարցվածների 27%-ն է նկատել իրենց քաղաքում կամ
տարածաշրջանում տնտեսական վիճակի բարելավում։
Ռուսաստանցիների
56%-ը հայտնել է, որ
իրենց կենսամակարդակը վատթարանում է, ինչը նույնպես 20 տարվա ռեկորդային ցուցանիշ է։ Հարցվածների 29 տոկոսն է հայտնել իրենց կենսամակարդակի բարելավման մասին։
Վատթարացել են նաև ռուսաստանցիների հայացքները
աշխատաշուկայի նկատմամբ.
հարցվածների 58%-ը նշել է, որ հիմա վատ ժամանակ է աշխատանք փնտրելու համար, 35%-ը
կարծում է, որ լավ ժամանակ է: Մեկ տարի առաջ այս ցուցանիշները համապատասխանաբար
կազմում էին 46% և 49%:
Gallup-ը
նաև նշում է մեկ տարվա մեջ ռուսների վստահության ռեկորդային անկում զինված ուժերի,
կառավարության և ընտրությունների նկատմամբ: Զինված ուժերի նկատմամբ վստահությունը
79%-ից նվազել է մինչև 66%, կառավարության նկատմամբ՝ 67%-ից մինչև 53%, իսկ
ընտրությունների արդարության նկատմամբ՝ 56%-ից մինչև 40%: Երկրում լրատվամիջոցների
ազատության դրական գնահատականները վերջին մեկ տարվա ընթացքում կտրուկ նվազել են՝
59%-ից հասնելով 34%-ի: