Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի Պետդուման առաջարկել է ներգաղթյալների՝ արտասահման կատարվող փոխանցումների վրա 3%-անոց հարկ սահմանել։
Առաջարկը նախատեսում է 3%-անոց հարկ սահմանել Ռուսաստանում միգրանտների կողմից հայրենիք ուղարկվող գումարների վրա։
Հաղորդվում է, որ անցյալ տարի Ռուսաստանից Ղրղզստան ուղարկվել է ռեկորդային՝ 3.2 միլիարդ դոլար, Ուզբեկստան՝ 15 միլիարդ դոլար, իսկ Տաջիկստան՝ 7-9 միլիարդ դոլար։
Պետդումայի «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի խոսքով՝ պարտադիր հարկը գանձապետարանին կբերի առնվազն 45 միլիարդ ռուբլի լրացուցիչ եկամուտ։
Պատգամավորը նշել է, որ պետական բյուջեն այս պահին ոչինչ չի ստանում այդ փոխանցումներից. միջնորդավճարներ են ստանում միայն վճարային համակարգերը և բանկերը։