Քաղաքացիակենտրոն լրատվություն
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ, բարգավաճ և պայծառ ապագային, և ուզում է օգնել ձևավորել այս ապագան, X-ում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը՝ Բաքու կատարելիք այցի շեմին։
Ուրսուլա ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ Ադրբեջան է ժամանում՝ ԵՄ-ի և Բաքվի միջև գործընկերությունն ավելի խորացնելու համար՝ «առևտրից մինչև տրանսպորտ, էներգետիկայից մինչև տնտեսություն»։
Բաքվում նախատեսված հանդիպումներից հետո Եվրահանձնաժողովի նախագահը կժամանի Երևան․ պաշտոնապես հաղորդվել է, որ այցի ընթացքում նախատեսվում է քննարկել՝ ինչպես կարող է օգնել Բրյուսելը ռուսական առևտրային սահմանափակումների պատճառով տուժած Հայաստանի տնտեսությանը: