Եվրոպական միությունը մտադիր է ամրապնդել գործընկերությունը Ադրբեջանի հետ: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Բաքվում հանդես գալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ հայտարարությամբ:
«Իմ նպատակն է ամրապնդել մեր գործընկերությունը Ադրբեջանի հետ»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև գործընկերության հարցերում լավ դինամիկա է նկատվում:
«ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին»,- հավելել է նա:
Նա նաև շնորհավորել է Ադրբեջանին Հայաստանի հետ խաղաղ գործընթացի արդյունքների կապակցությամբ. «Այսօր ես ցանկանում եմ շնորհավորել Ձեզ այն բանի համար, որ դուք նախաստորագրել եք պատմական խաղաղ փաստաթուղթը: Դուք ցուցադրեցիք ձեր անձնական առաջնորդությունը, և դա ճանապարհ է հարթում դեպի կայունություն, վստահություն և համատեղ բարգավաճում: Եվրոպական միությունը վճռականորեն աջակցում է այս խաղաղ գործընթացին, և մենք այսուհետ ևս կանենք հնարավոր ամեն ինչ: Մենք պատրաստ ենք նպաստել խաղաղությանը ոչ թե թղթի վրա, այլ իրական կյանքում, և այսօր, ու ամեն օր մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը: