«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ավագ փորձագետ Էլեն Հոխիկյանի խոսքով՝ Եվրամիությունը նմանատիպ ռեժիմով չի աշխատել որևէ պետության հետ, որը չի հանդիսանում ԵՄ ասոցացված անդամ կամ գոնե դիմում ներկայացրած պետություն: «Հայաստանի հետ նմանատիպ ռեժիմով աշխատանքն իսկապես դրական եմ գնահատում»,- Civic.am-ի տաղավարում ասաց նա։
Հոխիկյանի դիտարկմամբ՝ երբ Հայաստանը սառեցնում էր իր անդամակցությունը
ՀԱՊԿ-ում, հաճախ էին ասում, թե մենք կկործանվենք, մեզ այլևս ոչ ոք զենք չի վաճառի:
«Ասում էին՝ մեզ կուլ
կտան, բայց ինչպես տեսաք՝ ճիշտ հակառակը տեղի ունեցավ։ Սառեցման հետևանքով մենք հասանելիություն
ունեցանք մի շարք այլ շուկաների, զենք-զինատեսակների, որոնք մինչ այս ՀՀ-ն հնարավորություն
չէր ունեցել ստանալու։ Սա մեզ հնարավորություն տվեց Ռուսաստանից կրիտիկական կախվածությունն
իջեցնել 10-15 տոկոսի։ Ռուսաստանն այդ դասը չի սովորել և փաստացի իր իսկ կամքով նետում
է Եվրամիության գիրկը՝ մոտավորապես առաջնորդվելով նույն կացնային մեթոդներով»,-նկատեց նա։
Մեր զրուցակցի խոսքով՝ այս ամենի արդյունքում Եվրամիությունը
եկավ մեզ օգնության՝ մեր առջև բացելով 450 միլիոն բնակիչ ունեցող եվրոպական շուկան: «Այն լծակները, որոնք Ռուսաստանի Դաշնությունն ուներ, հերթով իր իսկ ձեռքով վերացնում
է ու մեզ ստիպում, որ մենք վերանայենք մեր հարաբերությունները Ռուսաստանի ու տարատեսակ
ռուսական կառույցների հետ»,- եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան