Իրանի հետ բանակցությունների ժամանակ ամերիկացի պաշտոնյաները կասկածել են, որ Իսրայելը կարող է մահափորձ ծրագրել Թեհրանի գլխավոր ներկայացուցիչների՝ արտգործնախարար Աբաս Արաղչիի և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Ղալիբաֆի դեմ: Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ Իրանի բարձրաստիճան
պաշտոնյաների սպանությունը Իսրայելը համարել է իր ռազմավարության մի մասը
հակամարտության սկզբից ի վեր։ Սակայն բանակցությունների ընթացքում Վաշինգտոնի
մտահոգությունները մեծացել են, և ԱՄՆ-ն, ինչպես պնդում են NYT-ի աղբյուրները, նախազգուշացրել
է իրանական կողմին հնարավոր սպառնալիքի մասին, որպեսզի նա ուժեղացնի անվտանգության միջոցառումները։
Արաղչին
և Ղալիբաֆը, թերթի տեղեկություններով,
ԱՄՆ-ի հետ հրադադարի և խաղաղության բանակցությունների հիմնական մասնակիցներն են։