Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է

Նովոռոսիյսկի իշխանությունները հայտնել են, որ քաղաքի բենզալցակայաններում բենզինն ամբողջությամբ սպառվել է։ Ստեղծված իրավիճակում վառելիքի լցավորումը հնարավոր է միայն վառելիքային քարտերի միջոցով։


Համայնքային կառավարման կենտրոնի տվյալներով՝ դիզելային վառելիքը ևս հասանելի է սահմանափակ քանակությամբ և առկա է քաղաքի ընդամենը ութ բենզալցակայանում։


Իշխանությունները բնակիչներին հորդորել են երթուղիները պլանավորել՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ վառելիքի մատակարարումների վերականգնման մասին կհայտնեն լրացուցիչ։


Միաժամանակ, Կրասնոդարի երկրամասի իշխանությունները, տրանսպորտային մատակարարումների վերակազմավորման պայմաններում, քաղաքացիներին խորհուրդ են տվել հնարավորության դեպքում հրաժարվել ոչ հրատապ ուղևորություններից, չստեղծել վառելիքի պաշարներ և օգտվել հասարակական տրանսպորտից։