Բենզինի դեֆիցիտի ֆոնին Պուտինի վարկանիշը ցույց է տվել վերջին 8 տարվա ամենամեծ անկումը

Ռուսաստանում վառելիքային ճգնաժամը սկսում է վերածվել սոցիալականի: Տարածաշրջաններում բենզինի դեֆիցիտի (պակասուրդի) ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը ցույց է տվել վերջին 8 տարվա ընթացքում շաբաթվա կտրվածքով ամենամեծ անկումը։


ՎՑԻՈՄ-ի (ВЦИОМ - Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոն) տվյալներով՝ հունիսի 22-ից 28-ը Պուտինի գործունեության հավանության մակարդակը նվազել է 3,5 կետով՝ հասնելով 66,9%-ի։ Ավելի արագ վարկանիշն անկում էր ապրել միայն 2018 թվականին՝ կենսաթոշակային բարեփոխումների հայտարարումից հետո։


Միևնույն ժամանակ, կառավարության վարկանիշը գրեթե չի փոխվել։ Սա, ինչպես նշում են վերլուծաբանները, կարող է վկայել այն մասին, որ կատարվողի պատասխանատվությունը ռուսաստանցիներն ավելի ու ավելի հաճախ կապում են անձամբ Պուտինի հետ։