Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ ամերիկացի խոշոր գործարար Միրիամ Ադելսոնի հետ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։

 



«Հետաքրքիր և բովանդակալից զրույց ունեցանք ՀՀ-ԱՄՆ օրակարգի, Հայաստանի ներդրումային հնարավորությունների, ինչպես նաև հարուստ պատմամշակութային ժառանգության մասին։ Տիկին Ադելսոնը մեծ հետաքրքրություն հայտնեց դիտարկելու Հայաստան այցելելու հնարավորությունը։



 

2018 թվականին Միրիամ Ադելսոնը պարգևատրվել է ԱՄՆ-ի բարձրագույն քաղաքացիական պարգևով՝ Ազատության նախագահական շքանշանով՝ առողջապահության, բարեգործության և հասարակական գործունեության ոլորտներում ունեցած նշանակալի ավանդի համար»,-նշել է նա։