«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստանը» որոշում է կայացրել, կվերցնի պատգամավորական մանդատները:


Այս մասին հայտարարել է կուսակցության առաջին համարը ներկայացնող Նարեկ Կարապետյանը:


«Մենք եկանք մի կարևոր եզրահանգման։ Որպեսզի Հայաստանում տեղի ունենա կարևոր փոփոխություն, պետք է 2 կարևոր բան՝ փողոցային պայքար և Ազգային ժողովում, օրենսդիրում ընդդիմության մեծ ներկայացվածություն։


Այս համակցությունը կբերի մեծ փոփոխության։ Իհարկե,դա պետք է լինի 1 անգամ, 1 օր և վերջնական»,-հայտարարել է Նարեկ Կարապետյանը՝ վստահություն հայտնելով, որ  վերջնական փուլում կփոխվի գործող իշխանությունը: