Հուլիսի լույս 6-ի գիշերը Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին: Այս մասին հայտնել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։
Հարվածի
հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորվել՝ 46-ը։ Տուժածների
թվում կա հինգ երեխա։ Քաղաքի մի քանի թաղամասերի բնակելի շենքեր վնասվել են, հստակեցրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Դարնիցկիի
շրջանում բեկորներն ընկել
են 25-հարկանի շենքի վրա։ Վերևի հարկերում մարդիկ արգելափակվել են, նրանց փորձում են դուրս բերել շենքից։
Նույն շրջանում հրդեհ է
բռնկվել 30-հարկանի բնակելի շենքի վերևի
հարկերում։ Բնակիչներին տարհանում են։
Այս կապակցությամբ հուլիսի
7-ը հայտարարվել է սգո օր, գրել է Կիևի
քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր Telegram ալիքում։
Սգո օրվա կապակցությամբ քաղաքում չեղարկվեն բոլոր ժամանցային միջոցառումները, քաղաքային հաստատությունների շենքերի վրա
պետական դրոշները կխոնարհվեն։
Կլիչկոն նշել է, որ մայրաքաղաքի Պոդոլսկի
և Դարնիցկի շրջաններում շարունակվում են փրկարարական աշխատանքները՝ փլատակների տակ
մնացած մարդկանց որոնողական աշխատանքների համար։