Ռուսաստանում մտադիր են միգրանտներին արտաքսել սեռական, ռասայական և այլ խտրականությունների հիմքով

Այս շաբաթ Պետդուման կքննարկի օրինագիծ, որը ընդլայնում է միգրանտների արտաքսման հիմնավորումների ցանկը՝ 22 վարչական իրավախախտումից մինչև 45: Այս մասին հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։


Ի սկզբանե նախատեսվում էր ցանկը ընդլայնել մինչև 43 կետ։ Սակայն, ի վերջո, առաջարկվել է ներառել նաև ցանկացած հիմքով խտրականությունը (սեռական, ռասայական, մաշկի գույնի, ազգության, լեզվի, տարիքի, կրոնական պատկանելության և այլն) և պետական ​​սահմանին զինծառայողին ուղղված պահանջներին չհետևելը։


«Սա կնպաստի մեր երկրում հասարակական անվտանգության բարձրացմանը և միգրացիոն ոլորտում կարգուկանոնի հաստատմանը»,- նշել է Վյաչեսլավ Վոլոդինը։ Բացի դրանից, Պետդուման այս շաբաթ կքննարկի աշխատանքային միգրացիայի ոլորտում նախաձեռնությունները, հավելել է նա։