Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ ծննդյան օրվա առթիվ, հայտնում է Ակորդան (նախագահական նստավայրը):
Տոկաևը նշել է Նազարբաևի պատմական դերը ժամանակակից ղազախական պետականության հիմքերի ստեղծման, Ղազախստանի Հանրապետության կայացման և միջազգային ասպարեզում երկրի դիրքերի ամրապնդման գործում:
Առանձնահատուկ կերպով նա ընդգծել է մայրաքաղաքը Աստանա տեղափոխելու նշանակությունը, ինչը, նրա խոսքով, հզոր խթան է հաղորդել ողջ Ղազախստանի զարգացմանը:
Տոկաևը Նազարբաևին մաղթել է ամուր առողջություն, երկար տարիների կյանք և բարօրություն: