ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth սոցիալական ցանցի էջում լուսանկար է հրապարակել, որում նա Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի կողքին է, և Մելոնին նայում է ԱՄՆ նախագահին: Թրամփը լուսանկարը մակագրել է այսպես. «Այստեղ անհրաժեշտ է մոտենալու դատական արգելանք»։
ԱՄՆ-ում
նման արգելող օրդերը
սովորաբար տրվում է քրեական հետապնդումից պաշտպանվելու համար և արգելում է մարդուն
մոտենալ մյուսին։
Սա
Թրամփի առաջին հրապարակային հարձակումը չէ Մելոնիի վրա։ Հունիսին նա հայտարարել էր,
որ Իտալիայի վարչապետը G7-ի
գագաթնաժողովում իբր
«աղաչել է» իրեն համատեղ
լուսանկար անել։
Մելոնին հերքել էր այդ խոսքերը՝ այն
անվանելով «լիովին մտացածին», և
ընդգծել՝ «ոչ
ես, ոչ էլ Իտալիան ոչ մեկին չենք աղաչում»։
Իտալիայի կառավարությունը համոզված է, որ Հռոմը պետք է կայուն
հարաբերություններ պահպանի Վաշինգտոնի հետ, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ վերջերս կատարած
հարձակումներին Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնիի վրա: Այս մասին SkyTG24-ի
եթերում հայտարարել են Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին և
պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետտոն:
Մեկնաբանելով
Թրամփի նոր հրապարակումը, որում նա ծաղրում է Մելոնիին, Իտալիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Հռոմը պաշտոնապես չի արձագանքի իրավիճակին, այլ
կշարունակի պահպանել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ:
«Մենք
ԱՄՆ-ի հետ բարեկամներ ենք, որը մեր ռազմավարական գործընկերն է: Մեր հարաբերությունները կրում են հիմնարար բնույթ՝ առևտրային, քաղաքական և ռազմավարական: Մենք եղել ենք Օբամայի, Քլինթոնի,
Բուշի, Ռեյգանի և Բայդենի դաշնակիցները, ուստի մենք շարունակում ենք քաղաքական
հարաբերությունները, որոնք շատ հեռու են առանձին հայտարարությունների սահմաններից»,- հայտարարել է Տայանին:
Այդ կարծիքը պաշտպանում է Իտալիայի պաշտպանության նախարարը: