Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին կանչել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հանդիպման
ընթացքում ադրբեջանական կողմը իր վճռական բողոքն
է հայտնել հուլիսի 5-ի երեկոյան Ուկրաինայի Նիկոլաևի մարզում գտնվող SOCAR
բենզալցակայանի վրա ԱԹՍ-ի
հարձակման կապակցությամբ և համապատասխան նոտա է հանձնել
ռուսական կողմին։
Նշվել
է, որ անօդաչուի այդ
հարձակումը նման առաջին դեպքը չէ։ Ավելի վաղ
Ուկրաինայի տարածքում
SOCAR-ին պատկանող
օբյեկտները արդեն
ենթարկվել են ռազմական հարվածների և ռազմական գործողությունների այլ
ավերիչ հետևանքների, որոնց պատճառով ընկերությանը
հասցվել է զգալի նյութական վնաս, իսկ նրա
աշխատակիցների շրջանում եղել են տուժածներ։