«Մի վաճառեք Թուրքիային F-35»՝ Թրամփին խնդրել է Նեթանյահուն

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում նրան խնդրել է չվաճառել ամերիկյան սպառազինության համակարգեր Թուրքիային՝ բողոքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակաիսրայելական հայտարարություններից։


Այս մասին հաղորդել է իսրայելական N12-ը՝ հղում անելով ԱՄՆ և Իսրայելի պաշտոնյաներին։


«Նեթանյահուն դիմել է խնդրանքով, և նախագահը լսել է նրան»,- ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Նեթանյահուն Թրամփին ասել է, որ Թուրքիան կարող է արդիականացնել իր ռազմաօդային ուժերը ամերիկյան սպառազինության համակարգերի, մասնավորապես՝ F-35 կործանիչների օգնությամբ։

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես սպասվում է, Անկարայում կհայտարարի F-35 կործանիչների ծրագրին Թուրքիայի հասանելիությունը վերականգնելու իր պատրաստակամության մասին։ Սա փաստացի կչեղարկի այն արգելքը, որը նա սահմանել էր 2019 թվականին՝ Անկարայի կողմից ռուսական С-400 համակարգեր ձեռք բերելուց հետո։