Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր Դամասկոսի Four Seasons հյուրանոցից ոչ հեռու, որտեղ իջևանել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սիրիա կատարած այցի ժամանակ, երկու պայթյուն է որոտացել։ Ինչպես հայտնում է Al-Arabiya-ն՝ պայթյունների պատճառը այս պահին հայտնի չէ։
Նաև
հաղորդվել է, որ Մակրոնի ավտոշարասյունը պայթյունից կարճ ժամանակ առաջ լքել է
հյուրանոցը և ուղևորվել Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի նստավայր՝
բանակցությունների համար։
Առայժմ տեղեկություններ չկան տուժածների մասին, ոչ մի
կազմակերպություն պատասխանատվություն չի ստանձնել։
Դեպքի
վայրի շրջակայքում բոլոր ճանապարհները ներկայումս փակ են, ձեռնարկվել են
անվտանգության միջոցառումներ։
Ֆրանսիայի
նախագահը պաշտոնական այցով Դամասկոս է ժամանել երեկ երեկոյան։