Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանում Սլովակիայի վիզաների կենտրոնները հուլիս և օգոստոս ամիսներին չեն ընդունի շենգենյան վիզաների ստացման դիմումներ: Այս մասին հայտարարել է BLS International վիզաների կենտրոնը՝ հղում անելով Սլովակիայի դեսպանատան տեղեկատվությանը:
Փաստաթղթեր կարող են ներկայացվել միայն սպորտով զբաղվելու նպատակով:
Կշարունակեն ընդունվել նաև ուսման, ընտանիքի վերամիավորման և մասնագիտացված
աշխատանքի համար նախատեսված վիզաների դիմումներ:
Ռուսաստանի
տուրօպերատորների ասոցիացիան նշել է, որ
սլովակյան վիզաների շուկայում «ուժեղ աժիոտաժ չկա», և Սլովակիան «պատմականորեն չի եղել ռուս զբոսաշրջիկների համար
թոփ ուղղությունների շարքում»: