ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմը փաստացի այլևս չի գործում։ Այս մասին նա հայտարարել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին, փոխանցում է BBC News-ը։
«Կարծում
եմ, որ այն
[հրադադարի ռեժիմը]
ավարտվել է։ Ես այլևս չեմ ուզում գործ ունենալ նրանց [Իրանի] հետ»,- ասել է
Թրամփը։
Նա
հավելել է, որ կխոսի նաև ամերիկացի բանակցողների հետ,
բայց, իր կարծիքով,
հետագա բանակցությունները «ժամանակի զուր
վատնում» են։
Թրամփը
նաև հայտարարել է, որ
ամերիկացի զինվորականները հուլիսի լույս 8-ի գիշերը «շատ հզոր հարվածներ» են հասցրել Իրանին։
«Նրանք
հիվանդ են։ Նրանց հետ ինչ-որ բան այն չէ։ Մենք նրանց ասացինք՝ «գնացեք և զբաղվեք ձեր հուղարկավորության գործերով», իսկ փոխարենը նրանք երեկ սկսեցին կրակել նավերի վրա։ Այնպես որ, մենք երեկ գիշեր շատ ուժեղ
հարված ենք հասցրել նրանց»,- հավելել է ԱՄՆ նախագահը։