Փաշինյանի այցը վկայում է մեր երկու երկրների միջև հարաբերությունների հատուկ բնույթի մասին. ՀՀ-ում Իրանի դեսպան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայկական պատվիրակության այցը Իրան վկայում է երկու երկրների միջև հարաբերությունների հատուկ բնույթի մասին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրգոլամին։


«Դա նաև վկայում է երկկողմ հարաբերությունները հետագայում խորացնելու պատրաստակամության մասին»,- ասել է դեսպանը։


Նրա խոսքով՝ Գերագույն առաջնորդը միշտ հատուկ հարգանքով է վերաբերվել Հայաստանին և Իրանի հայ համայնքին։ Նա նաև բազմիցս ընդգծել է երկու պետությունների միջև հարաբերությունների բարիդրացիական բնույթը։