Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները կարող են հենց այս գիշեր նոր հզոր հարվածներ հասցնել Իրանին։
Այս մասին նա ասել է լրագրողներին Անկարայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։
Թրամփի խոսքով՝ Իրանը մի քանի անօդաչու թռչող սարք և մեկ հրթիռ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող նավերի ուղղությամբ։
«Անցյալ գիշեր մենք նրանց շատ հզոր հարված հասցրինք: Հավանաբար, այս գիշեր մենք նորից ուժգին կհարվածենք: Ես մի փոքր նախազգուշացում կանեմ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
«Այս գիշեր մենք հզոր հարված կհասցնենք, բայց տեսնենք, թե ամեն ինչ ինչպես կդասավորվի»,- հավելել է Թրամփը։