ԱՄՆ-ը կրկին հարձակվել է Իրանի վրա՝ հարվածներ են հասցվել մոտ 90 ռազմական թիրախների

Հուլիսի լույս 9-ի գիշերը ԱՄՆ-ը ավիահարվածներ է հասցրել Իրանի տարածքին: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ վնասվել են տասնյակ ռազմական թիրախներ, այդ թվում՝ ՀՕՊ-ը, հրթիռների և անօդաչուների պահեստները, ռազմածովային օբյեկտները և լոգիստիկ ենթակառուցվածքները. «ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի մոտ 90 ռազմական թիրախների»:


ԱՄՆ հրամանատարությունը պնդում է, որ հարվածները պետք է թուլացնեն Իրանի կարողությունը՝ հարձակվելու Հորմուզի նեղուցում նավերի վրա:


CNN-ի փոխանցմամբ՝ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին երկու օրերի ընթացքում ԱՄՆ հարվածների հետևանքով զոհվել է 14 բնակիչ և վիրավորվել 78-ը:


Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ի պատասխան՝ հարձակվել է Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա: Հարձակման հետևանքները դեռևս անհայտ են: