Մահացել է 80-ականների փոփ լեգենդ Բոնի Թայլերը

75 տարեկանում մահացել է վալիացի լեգենդար երգչուհի Բոնի Թայլերը։ Նրա ընտանիքի փոխանցմամբ՝ նա մահացել է Պորտուգալիայի հիվանդանոցում՝ երկարատև հիվանդությունից հետո։ 


Թայլերը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց «Total Eclipse of the Heart» և «It's a Heartache» հիթերով։ 


2013 թվականին նա ներկայացրել էր Մեծ Բրիտանիան «Եվրատեսիլում», իսկ վերջին ալբոմը թողարկել էր 2021 թվականին։