Բելառուսի և Ուզբեկստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Շավքաթ Միրզիյոևը ստորագրել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հարաբերություններ հաստատելու մասին հռչակագիր։
Այս մասին տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։
Փաստաթուղթն ամրագրում է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, որոնք հիմնված են իրավահավասարության, փոխադարձ հարգանքի, վստահության և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա։
Լուկաշենկոյի խոսքով՝ հռչակագիրը լրացուցիչ թափ կհաղորդի համագործակցությանը քաղաքական, առևտրատնտեսական, ներդրումային, մշակութային-հումանիտար ոլորտներում, ինչպես նաև անվտանգության և արդի մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու բնագավառում։
Փաստաթուղթը նախատեսում է փոխգործակցության խորացում արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտային լոգիստիկայի ոլորտներում և միջտարածաշրջանային համագործակցության զարգացում։
Բանակցությունների արդյունքներով պետությունների ղեկավարները ստորագրել են նաև երկկողմ փաստաթղթերի փաթեթ, ներառյալ՝ 2026-2030 թվականների համար Բելառուսի և Ուզբեկստանի առևտրատնտեսական համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզը։