ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանի հետ զրուցել ենք ՍԴ որոշման, մանդատները
վերցնելու ընդդիմության որոշման և ներքաղաքական իրավիճակի մասին։
Նա նշեց, որ ընդդիմության կողմից
մանդատները վերցնելու վերաբերյալ իբրև թե աջակիցների հետ քննարկումները շոու էին։ Պատգամավորի
խոսքով՝ բոլորի համար պարզ էր և տեսանելի, որ ընտրություններն անցել են շատ արդար,
ազատ և թափանցիկ, և արդյունքներն էլ բողոքարկման որևէ կարիք չունեին։
«Եվ ես ուզում եմ ասել, որ 2018
թվից այս կողմ ընտրություններն անցնում են թափանցիկ, ազատ և արդար։ Դա իրենց իշխանության
օրոք էր, որ տարբեր մեխանիզմներով կեղծվում էին ընտրությունները՝ և՛ ընտրակաշառքների
ձևով, և՛ լույսերն էին անջատվում, հետո տուփերն էին գողանում. գիտեք, որ երկու ամիս
առաջ դպրոցներից մեկի վերանորոգման ժամանակ հատակի տակից գտել էին Կարեն Դեմիրճյանի
օգտին քվեարկած քվեաթերթիկներ։ Բոլորս էլ գիտենք, թե ինչպիսի կեղտոտ մեխանիզմներ էին
օգտագործվում այդ ժամանակ, սակայն այդ բոլորն արդեն անցյալում են, և մնացել են միայն
ընտրակաշառքները։ Եվ կարծեմ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներից մեկն էր, որ ասուլիսի
ժամանակ զարմացած ասում էր՝ ամբողջ աշխարհում չլսված բան է, որ ընտրակաշառք բաժանելու
համար մեղադրվեն ընդդիմության ներկայացուցիչները։ Այո, ամբողջ աշխարհում չլսված բան
է, որ իշխանությունը չի բաժանում ընտրակաշառք, այլ ընդդիմության միլիարդատեր երեք ուժերն
են բաժանում ընտրակաշառք։ Բայց դրա վերջն էլ է գալու»,- ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան