Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ֆլորիդայում ուժի մեջ է մտել Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագո նստավայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Փալմ Բիչի միջազգային օդանավակայանի անվանափոխությունը։
Հուլիսի 9-ից այն կոչվում է «Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի անվան միջազգային օդանավակայան»։
Բացի այդ, օգոստոսի 18-ին կփոխվի օդանավակայանի Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կոդը. PBI-ի փոխարեն կօգտագործվի DJT-ն՝ ԱՄՆ նախագահի սկզբնատառերով։