Իսրայելը ԱՄՆ վարչակազմին տրամադրել է հետախուզական տվյալներ, որոնց համաձայն՝ Իրանը կարող է մահափորձ կազմակերպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։
Այս մասին
հաղորդում է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ
աղբյուրներին։
Պարբերականի տեղեկություններով՝
Իսրայելը ԱՄՆ իշխանություններին տեղեկատվություն է տրամադրել Թեհրանի ենթադրյալ
ծրագրերի մասին։ Միաժամանակ չի հստակեցվում, թե
երբ կամ ինչ ուղիներով է փոխանցվել այս տեղեկատվությունը։
Չորեքշաբթի
օրը Անկարայում լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իրեն
համարում է Իրանի հիմնական թիրախներից մեկը։
WSJ-ի
տվյալներով՝ Իրանը մի քանի տարի շարունակ բացահայտ հայտարարել է Թրամփից վրեժ
լուծելու մտադրության մասին՝ 2020 թվականին Իսլամական հեղափոխության պահապանների
կորպուսի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի
սպանության համար։