Տեխնոլոգիական հսկաների պատերազմ. Apple-ը դատի է տվել OpenAI ստարտափին

Ամերիկյան Apple կորպորացիան դատական գործընթաց է սկսել ChatGPT չաթ-բոտը ստեղծած OpenAI ընկերության դեմ։


Ինչպես հաղորդում է CNBC հեռուստաալիքը, համապատասխան տեղեկատվությունը զետեղված է Կալիֆոռնիայի Հյուսիսային օկրուգի դատարանի էլեկտրոնային տվյալների բազայում։


Հրապարակված նյութերից պարզ է դառնում, որ հայցը գրանցվել է հուլիսի 10-ին։ Տեխնոլոգիական հսկան արհեստական բանականության մշակողի հասցեին մեղադրանքներ է ներկայացրել առևտրային գաղտնիքի ապօրինի օգտագործման վերաբերյալ։


Apple-ում, ինչպես նշում է CNBC-ն, կարծում են, որ իրենց մտավոր սեփականությունը և փակ կորպորատիվ տեղեկատվությունը օգտագործվել են OpenAI-ի կողմից՝ սեփական ծրագրային արտադրանքների ստեղծման գործընթացում։


Դատական փաստաթղթերում նշվում է, որ Apple-ի այն աշխատակիցներին, ովքեր ցանկացել են աշխատանքի անցնել ԱԲ (AI) ստարտափում, իբր առաջարկվել է փոխանցել ընկերության առևտրային գաղտնիքները։