Ուկրաինայի դեմ պատերազմում զոհվել է ՌԴ-ի կողմից հավաքագրված ավելի քան 3500 օտարերկրացի. BBC

Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում զոհվել է ռուսական կողմից կռվող ավելի քան 3500 օտարերկրացի: Այս մասին հայտնում է BBC-ն։


Զոհված օտարերկրացիներից 2304-ը Հյուսիսային Կորեայից էին, ըստ BBC-ի կորեական ծառայության, որը ուսումնասիրել է Փհենյանում նոր պատերազմի հուշարձանի արբանյակային պատկերները և լուսանկարները։


Եվս 1285 զոհվածներ ծագումով ավելի քան 40 երկրներից էին։ Դրանց թվում էին ԱՊՀ երկրները (Ուզբեկստան, Տաջիկստան, Ադրբեջան), աֆրիկյան պետությունները, ինչպես նաև Կուբան, Նեպալը, Հնդկաստանը, Շրի Լանկան, Եմենը։


Ռուսական բանակում կռվում է մոտ 24.000 օտարերկրյա վարձկան 44 երկրներից, Անկարայի գագաթնաժողովում BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան։ Նրա խոսքով՝ նրանց մեծ մասը աֆրիկյան երկրներից է։