Մահացել է «Յուրայի դարաշրջանի այգու» աստղ Սեմ Նիլը

78 տարեկան հասակում մահացել է նորզելանդացի հայտնի դերասան Սեմ Նիլը, որը համաշխարհային ճանաչում էր ստացել «Յուրայի դարաշրջանի այգի» (Jurassic Park) ֆիլմաշարում դոկտոր Ալան Գրանտի դերակատարմամբ։


Դերասանի ընտանիքի տարածած հայտարարության համաձայն՝ Նիլի մահը վրա է հասել հանկարծակի՝ Սիդնեյի հիվանդանոցներից մեկում։ Հարազատները նշել են, որ թեև կորուստն անսպասելի էր, մխիթարվում են այն հանգամանքով, որ նա մինչ այդ հաղթահարել էր արյան քաղցկեղը, որի դեմ պայքարում էր վերջին տարիներին։


Սեմ Նիլը դեռևս այս տարվա ապրիլին հայտարարել էր, որ բուժման կուրսից հետո հաղթահարել է արյան քաղցկեղի երրորդ փուլը և հիվանդությունն այլևս չի արձանագրվում։


Դերասանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը՝ ընդգծելով Սեմ Նիլի արժանապատիվ կերպարը, նրա ստեղծագործական հարուստ ժառանգությունն ու նշանակալի ներդրումը համաշխարհային կինոարվեստում։


Սեմ Նիլը համարվում էր Նոր Զելանդիայի ամենահայտնի դերասաններից մեկը։ Իր բազմամյա կարիերայի ընթացքում նա նկարահանվել է տասնյակ ֆիլմերում և հեռուստասերիալներում, այդ թվում՝ «The Piano», «The Hunt for Red October», «Event Horizon», «Peaky Blinders» և «Jurassic World Dominion» նախագծերում։ Սակայն նրա ամենահայտնի կերպարը շարունակում է մնալ դոկտոր Ալան Գրանտը՝ «Յուրայի դարաշրջանի այգի» ֆիլմաշարից։