Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովումը և փոխհատուցում ստանալ դրա համար։
Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Մենք պատրաստվում ենք պահպանել նեղուցը։ Հավանաբար մենք կկառավարենք այն։ Մենք կդառնանք դրա պահապանները, և երբ դա անենք, մեզ կփոխհատուցեն ծախսերը»,- հայտարարել է Թրամփը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը 50 տարի շարունակ ապահովել է Հորմուզի նեղուցի անվտանգությունը, սակայն դրա դիմաց վճար չի ստացել։
«Մենք պաշտպանում էինք այն անվճար, բայց հիմա գումար կվաստակենք դրա վրա»,- նշել է նա։
Մեկնաբանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը «վատ մարդկանց խումբ է»՝ հավելելով, որ այժմ այդ երկիրը լուրջ հարված է ստանում։