Իրանը թույլ չի տա ԱՄՆ-ի միջամտությունը Հորմուզի նեղուցի կառավարման հարցերում, հայտարարել են Իրանի ռազմական հրամանատարության «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբում։
«Մենք ոչ մի պարագայում թույլ չենք տա ԱՄՆ-ին միջամտել Հորմուզի նեղուցի կառավարման հարցերին»,- ասված է շտաբի հայտարարության մեջ, որը հրապարակել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Շտաբում նաև ընդգծել են, որ իրանական կողմը մտադիր է խստորեն կանխել Միացյալ Նահանգների ցանկացած փորձ՝ «խաթարելու և տապալելու» նավագնացության անվտանգությունը՝ նավերի անցումը Իրանի կողմից սահմանված երթուղիներից դուրս կազմակերպելու միջոցով։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնն իր վերահսկողության տակ է վերցնում Հորմուզի նեղուցը, սպառնացել էր Իրանին նոր հզոր հարվածներով և մեղադրել Թեհրանին ձեռք բերված պայմանավորվածությունները տապալելու մեջ։