Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հանգուցյալ Լինդսի Գրեմի քույրը՝ Դարլին Գրեմ Նորդոնն է զբաղեցրել Սենատում նրա տեղը նախագահ Դոնալդ Թրամփի համառ կոչերից հետո: Այս մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը։
«Ինձ համար մեծ պատիվ է խնդրել
նրա կրտսեր քրոջը՝ Դարլին Գրեմին, ավարտին հասցնել նրա
աշխատանքը»,- ասել է Հարավային Կարոլինայի նահանգապետ Հենրի Մաքմասթերը։
Մաքմասթերը՝ Թրամփի
մտերիմ դաշնակիցն է Նորդոնին նշանակել Սենատում պաշտոնի նրա եղբոր հանկարծամահ լինելուց 48 ժամ անց։ «Սա հիանալի հարգանքի տուրք կլինի
Լինդսիին, որը շատ էր սիրում նրան»,- գրել է Թրամփը Truth Social-ում։
Նորդոնը
կզբաղեցնի այդ պաշտոնը առնվազն մինչև 2027 թվականի հունվարի 3-ը։ Նոյեմբերին ընտրողները կորոշեն,
թե ով կնշանակվի այդ պաշտոնում հաջորդ վեց տարին։