«Հույս ունենք, որ Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային». Լավրով

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։


Նրա խոսքով՝ Մոսկվան ակնկալում է, որ Անկարան բացահայտ գնահատական կտա Կիևի գործողություններին։


Լավրովը Ազովի ծովում Ուկրաինայի հարձակումները քաղաքացիական նավերի վրա անվանել է ահաբեկչություն։


Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ նման գործողությունները նույնիսկ ծովահենություն չի կարելի անվանել. «Որովհետև ծովահենները գրավում են ապրանքներ, ոչ թե ոչնչացնում դրանք»։