ՔԺԿ նախագահ, քաղաքագետ Լևոն
Շիրինյանի խոսքով՝ այն բանից հետո, երբ «կալուգացի պրարաբը» չդարձավ վարչապետ, խորհրդարան անցած ընդդիմությունը սպասում է Կրեմլի նոր «ռեկոմենդացիաներին»: «Ես կարծում եմ, որ իրենք այժմ կողմնորոշվելու դժվարություն ունեն, որովհետև
այդ մարտավարությունն իրենք չեն որոշում՝ Մարիա Զախարովան ինչ կասի, դա էլ կլինի, նրանք
էլ սպասում են ամառվա շոգերն անցնեն»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Շիրինյանի դիտարկմամբ՝ այժմ Կրեմլն իր ֆրակցիան ունի Ազգային
ժողովում:
«Սրանք նախկին ղարաբաղյան
կլանի տակ գործող կամ չեկիստական խմբերը չեն, Կրեմլն արդեն ուղիղ ներկայություն ունի
խորհրդարանում։ Որ ասում էին՝ մանդատ վերցնել-չվերցնել, իրենք չեն որոշում։ Փող են
ծախսել՝ պետք է ուտեն։ Մոսկվան էլ հազիվ ուղիղ իմաստով ներս է թափանցել, չէին կարող
չվերցնել»,- նկատեց նա։
Մեր զրուցակցի խոսքով՝ մանդատները դրեցին նրանք, ովքեր վստահելի
չէին, մնացին նրանք, ովքեր պետք է սաբոտաժ անեն ՀՀ պետականությունը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան